Գտեք մեր հաճախորդների կողմից առավել հաճախ տրվող հարցերի պատասխանները
Հայաստանի տարածքում առաքում իրականացնո՞ւմ եք
Մեզ մոտ գործում է առաքում ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Առաքումը կատարվում է մեր պրոֆեսիոնալ թիմի և բեռնատարների միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ծանր մետաղներն ու մետաղական արտադրանքն ապահով ու անվնաս հասցնել պատվիրատուին։
Ո՞ր երկրների արտադրանքն եք ներկայացնում
Մենք կատարում ենք ապրանքատեսականու ներմուծում Ռուսաստանից, Ուկրաինայից, Շվեդիայից և Բելառուսից՝ նախապես գրանցված պատվերի համաձայն։ Իրականացնում ենք ապահով ներմուծում՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։
Ի՞նչ նշանակության խողովակների տեսականի եք ներկայացնում
Մեր ընկերությունը ցանկացած տեսակի նշանակության տեսականի ներկայացում է, մասնավորապես՝ ջրի, օդի, գազի, քիմիական նյութերի։
Հնարավո՞ր է տրամադրել խորհրդատվություն մետաղական արտադրանքի քանակի մասին՝ ըստ ներկայացված աշխատանքի նախագծի
Մեր հմուտ մասնագետների օգնությամբ կարող եք պատկերացում կազմել կամ հստակ հասկանալ՝ որքան մետաղական արտադրանք է Ձեզ հարկավոր։