Call us 9:30 - 17:30

010 465977

E-mail us

info@vishka.am

01.10.2023
USD 393.4
EUR 417.4
RUB 4.02

Մեր մասին

Awesome Image
Մեր պատմությունը

Մի քանի բառով
մեր մասին

Վիշկա ընկերության մասին

Մենք զբաղվում ենք ՀՀ արդյունաբերական ընկերությունների համար մետաղական և այլ արդյունաբերական ապրանքների մատակարարմամբ։

Վիշկա ընկերությունն առաջարկում է ավելի քան 1000 անվանում ապրանք, որոնք առկա են ընկերության պահեստներում։ Ընկերության համար առաջնային են հաճախորդների բարձրակարգ սպասարկումը, գնային ճկուն քաղաքականությունը, ընտրանու բազմազանությունն ու ապրանքատեսականու անընդմեջ աճը։ Մետաղի որակը երաշխավորված է է արտադրող գործարանների կողմից տրված հավաստագրերով։

Ինչպես ենք մենք աշխատում

Մեր ընկերությունը համագործակցում է հաճախորդի հետ ոչ միայն գնման պահին, այլ աջակցում է նախապատրաստական և օգտագործման փուլերում՝ գնումից առաջ և հետո՝ փորձելով ամբողջությամբ ծածկել հաճախորդների կարիքները։

Մեր հնարավորությունները

Ընկերության պահեստները համալրված են տարատեսակ տեխնիկայով, ինչը թույլ է տալիս ապահովել բեռնումը և բեռնաթափումը։ Մենք կատարում ենք մետաղի կտրում՝ ըստ պահանջվող չափսերի։ Բեռնատարներն իրականացնում են ժամանակին և ապահով բեռնափոխադրում՝ հնարավորություն տալով հաճախորդներին տնտեսել ժամանակը, արդյունավետ ղեկավարել կատարվող աշխատանքները։

Մեր թիմը

Վիշկա ընկերության թիմը բաղկացած է պրոֆեսիոնալ մասնագետներից, ովքեր պատրաստ են իրենց ողջ գիտելիքն ու փորձը համադրել՝ օգնելով հաճախորդին ունենալ լավագույն լուծումը։

Վիշկա ընկերության պատմությունը

Մեր ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին՝ տարեցտարի գրանցելով նորանոր ձեռքբերումներ։

Awesome Image

Պայմանագրերի ստորագրում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի մետալուրգիական կոմբինատների հետ

2006 թվականին «Վիշկա» ընկերությունը պայմանագրեր ստորագրեց Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի մետալուրգիական կոմբինատների հետ, ինչի արդյունքում «Վիշկա»-ն դարձավ ներմուծող ընկերություն, ընդլայնվեց ընկերության անձնակազմը։

Awesome Image

Սկսեց գործել Շիրակի 78 հասցեում գտնվող նոր պահեստահամալիրը

2007 թվականին սկսեց գործել Շիրակի 78 հասցեում գտնվող նոր պահեստահամալիրը, որը թույլ տվեց ընդլայնել պահուստները և վաճառքը։ Վիշկա ընկերությունն ունի բազմազան տեսականի և անընդհատ մեծացնում է ապրանքատեսականու քանակը։

Awesome Image

Ընկերությունն սկսեց ներմուծել խողովակային ամրաններ, սղոցանյութ

2009 թվականին զգալի աճ նկատվեց վաճառքի և ներմուծման ոլորտներում․ ընկերությունն սկսեց ներմուծել նաև խողովակային ամրաններ, սղոցանյութ, որոնք անհրաժեշտ են ՀՀ արդյունաբերական ձեռնարկություններին։

Awesome Image

Ընդլայնվեց միջազգային համագործակցությունների շրջանակը

2010-2014 թվականները կարևորվեցին միջազգային համագործակցությունների շրջանակի ընդլայնմամբ։ Ընկերությունը դարձավ ՀՀ տարածաշրջանային ներկայացուցիչ հետևյալ խոշոր ձեռնարկությունների համար՝ -«ՏՄԿ» առևտրի տուն (Ռուսաստան) -«Եվրազ Հոլդինգ» առևտրի տուն (Ռուսաստան) -«Դռուժկովսկու մետիզի գործարան» (Ուկրաինա) -«Բելառուսի մետալուրգիական գործարան» (Բելառուս)

Awesome Image

Բացվեց «Վիշկա» ՍՊԸ-ի մանրամեծածախ խանութ սրահը

2016 թվականին Արտաշիսյան 77 հասցեում բացվեց «Վիշկա» ՍՊԸ-ի մանրամեծածախ խանութ սրահը։ Այն հաճախորդներին հնարավորություն է տալիս ընտրել մետաղական արտադրանքներ, բազմատեսակ շինարարական ապրանքներ։ Ընդլայնվել են նաև պահեստները, ինչի արդյունքում գրանցվել է վաճառքների ծավալների զգալի աճ։

Awesome Image

Համագործակցության պայմանագրերի ստորագրում արտասահմանյան երկու խոշոր ընկերությունների հետ

2018-2020 թվականների ընթացքում Վիշկա ընկերության կարևորագույն ձեռքբերումներից էր արտասահմանյան երկու խոշոր ընկերությունների հետ համագործակցության պայմանագրերի կնքումը: «Վիշկա» ՍՊԸ-ն դարձավ «Hardox» և «Ярославские краски» գործարանների պաշտոնական ներկայացուցիչը: Առաջնորդվելով մեր գործընկերների և հաճախորդների պահանջների բավարարման գաղափարախոսությամբ՝ «Վիշկա» ՍՊԸ-ն շարունակելու է ընդլայնել իր տեսականին և պահպանելու է գնային ճկուն քաղաքականությունը:

Ինչո՞ւ ընտրել Վիշկա ընկերությունը

Լայն և մշտապես թարմացվող ապրանքատեսականին, անհրաժեշտ արտադրանքի առկայությունը պահեստներում, ինչպես նաև պրոֆեսիոնալ թիմի աջակցությունը գնումից առաջ, ընթացքում ու հետո դարձնում են Վիշկա ընկերությունը լավագույն ընտրությունը։ Վիշկա ընկերություն՝ Ձեզ անհրաժեշտ բոլոր ապրանքները՝ մեկ տեղում։

Վիշկա ընկերություն

Ձեզ անհրաժեշտ բոլոր ապրանքները՝ մեկ տեղում

Հեռախոս

010 465977

Էլ․ փոստ

info@vishka.am